Աղետալի ջրհեղեղի պատճառով Տյումենի շրջանից տարհանվել է մոտ 1000 մարդ՝ Իշիմ քաղաքի ու դրա շրջակայքի բնակիչները: Ջրի տակ են հայտնվել մոտ 600 տուն, ինչպես նաև դպրոցներ և մանկապարտեզ: Մարդկանց տեղավորում են հյուրանոցներում և քաղաքից դուրս գտնվող հանգստի ճամբարներում: Նրանք ապահովված են տաք կերակուրներով և անհրաժեշտ բոլոր պարագաներով:
Vesti.am