Foto

«Forbes»-ի ռուսական տարբերակի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Լեոնիդ Միխելսոնը

«Forbes» ամսագրի մայիսյան համարում հրապարակված է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ամենամյա վարկանիշային աղյուսակը: Այս տարի ցուցակը գլխավորում էր «Новатэка»-ի հիմնական բաժնետեր Լեոնիդ Միխելսոնը՝ 14,4 միլիարդ դոլար կարողությամբ:

Առաջին հնգյակում ընդգրկվել են նաև «Ալֆա Գրուպի» համասեփականատեր՝ Միխայիլ Ֆրիդմանը (13,3 միլիարդ դոլար), Ալիշեր Ուսմանովը («USM» հոլդինգ, 12,5 միլիարդ դոլար), Վլադիմիր Պոտանինը («Ինտերռոս», 12,1միլիարդ դոլար), և Գենադի Տիմչենկոն («Նովատեկ», 11,4 միլիարդ դոլար):

Ըստ «Forbes» ամսագրի՝ միջազգային պատժամիջոցների և նավթի գնի կտրուկ անկման հետ պայմանավորված երկարատև ճգնաժամի պատճառով՝ ամսագրի վարկանիշային ցուցակում զգալի փոփոխություններ են եղել: Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների կարողությունը 2015թ. փետրվարից մինչև 2016թ. փետրվար 48 միլիարդ դոլարով նվազել է՝ 408 –ից դառնալով  360 միլիարդ:

«Forbes»-ի ցուցակը համալրվել է 10 նոր անդամով, որոնցից 3-ը ագրո-արդյունաբերական բաժնի ներկայացուցիչներ են: Նրանք են «Мираторг» ագրոհոլդինգի սեփականատերեր՝ Ալեքսանդր և Վիկտոր Լիննիկները (յուրաքանչյուրը 750-ական միլիոն դոլար) և «Агро-Белогорье»-ի սեփականատեր՝ Վլադիմիր Զոտովը (400 միլիոն դոլար):

2 նորեկ ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը՝ «IBS Group»-ի սեփականատեր՝ Անատոլի Կարաչինսկին (900 միլիոն դոլար) և «Вконтакте» սոցիալական ցանցի սեփականատեր Պավել Դուրովը  (600 միլիոն դոլար):

13 տարվա ընթացքում «Forbes»-ի ցուցակում եղել են 328 հոգի: Ամսագրի տվյալնեով՝ «Forbes»-ի հորիզոնականներում հարուստ ռուսներից «ամենակայունը» «НЛМК» ընկերության սեփականատեր Վլադիմիր Լիսինն է եղել: Այս տարի «Forbes»-ի ցուցակ է վերադարձել «ЮКОС» նավթային ընկերության նախկին ղեկավար՝ Միխայիլ Խոդորկովսկին՝ 500 միլիոն դոլար կարողոթյամբ: Ցուցակում նա զբաղեցնում է 170-րդ հորիզոնականը:

Vesti.am