Foto

«Instagram»-ը կպաշտպանի օգտատերերի հաշիվները

«Instagram»-ն աշխատում է նոր՝ երկգործոն նույնականացման ներդրման ուղղությամբ՝ հեռախոսահամարով հաստատելու փոխարեն: Այդ մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով «TechCrunch»-ին։
Սոցցանցը ցանկանում է ապահովել օգտատերերի անվտանգությունը, քանի որ համացանցում հաճախակիացել են հաշիվները SIM քարտերի միջոցով «կոտրելու» դեպքերը։ Պատրաստվող նորույթը արձագանքն է գաղտնաբառերի գողության բազմաթիվ դեպքերին։
Ընկերությունը երկբաղադրիչ նույնականացման ներդրման աշխատանքներն սկսել է «Google Authenticator» հավելվածի օգնությամբ։
Vesti.am