Foto

Երևանում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը

Հուլիսի 22-ին, Երևանում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը։

Հարգելի՛ համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 22-ին՝ ժամը 18:00-ին, Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի բազմաթիվ երևանցիների և զբոսաշրջիկների կողմից սիրված և սպասված ձմերուկի 6-րդ փառատոնը: Արդեն ավանդական դարձած փառատոնի շրջանակում հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանանց:

Մեկնարկը կտրվի շքերթ-դիմակահանդեսով, որը կանցկացվի ժամը 18:00-ից մինչև 19:00՝ Կարապի լիճ - Հյուսիսային պողոտա - Կարապի լիճ հետագծով:

19:00-ին տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը, որին կհետևեն մրցույթներ, հյուրասիրություն, երաժշտական ծրագիր, ուրախ խաղեր և այլն:

Նշենք, որ մրցույթների հաղթողները կարժանանան հետաքրքիր մրցանակների: Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու Երևանի ձմերուկի 6-րդ փառատոնին: