Foto

Դպրոցները պետք է աշխատեն մեկ հերթափոխով. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

«Փորձում ենք դպրոցների լիցենզիաները համապատասխանեցնել իրենց ունեցած հզորություններին»,- Կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Վերանորոգումներ են անում, փորձում են մասնաշենքերն օգտագործել և շենքային հնարավորությունները համապատասխանեցնել, իհարկե, սա ժամանակավոր լուծում կլինի: Հաջորդ տարիներին, երբ լինի էլեկտրոնային գրանցում, դպրոցներն այլևս հնարավորություն չեն ունենա մեծ քանակությամբ, իրենց լիցենզիաներից ավելի աշակերտներ ընդունել:

Ավելին, այն դպրոցները, որոնք այս պահին գերազանցում են աշակերտների թվով իրենց սահմանված լիցենզիաներով նշված թվերը, նրանց հաջորդ տարի պարզապես կարող է թույլ չտրվի ունենալ ընդունելություն, մինչև, որ կմարի ավագ դպրոցի կամ բարձր դասարանների աշակերտների թիվը, և իրենք նոր հնարավորություն կունենան ընդունելություն կազմակերպել»,- հայտարարեց նախարարը՝ ընդգծելով, որ տարրական կրթական ծրագիրն իրականացնելու համար դպրոցը պետք է ունենա լիցենզիա:

«Առաջին, երկրորդ, երրորդ հերթափոխի հարց չի քննարկվում այս պահին, որովհետև հերթափոխերի սահմանման  հետ կապված կարգն այնքան էլ հստակ չէ, և մենք դա էլ կհաստակեցնենք: Մեր նպատակն է, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթափոխով, ինչը մեջտեղից կհանի բազմաթիվ բողոքներ»,-շեշտեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=X-tFztg-os4&feature=youtu.be

Vesti.am