Foto

Իսրայելի խորհրդարանը պետության հրեական բնույթի մասին օրենք է ընդունել

Իսրայելի խորհրդարանը սահմանադրական օրենք է ընդունել պետության հրեական բնույթի մասին, ինչը վրդովվեցրել է երկրի արաբ փոքրամասնությանը:

«РАИ Новости»-ի փոխանցմամբ՝ արաբները վերոնշյալ օրենքում խտրականության ու ռասիզմի տարրեր են տեսնում:

Նկատենք, որ փաստաթղթով Իսրայելը հռչակվում է հրեա ժողովրդի ազգային տունը, իսկ հրեաները միակ ժողովուրդը, որ այդ պետության սահմաններում ազգային ինքնորոշման իրավունք ունեն:

Օրենքին կողմ է քվեարկել 120 պատգամավորից 62-ը, 55-ը դեմ է եղել, 2-ը՝ ձեռնպահ: