Ուոթերլուի համալսարանի գիտնականներն ուսումնսիրել են մարդկանց ռեակցիաներն ու եկել այն եզրակացության, որ այն մարդը, ով զգում է չարություն և ատելություն, ավելի արագ և որակով է կատարում իր աշխատանքը: Հետազոտութունը հրապարակվել է համալսարանի կայքում, հայտնում է life.ru-ն:
Էմոցիոնալ և վարքագծային փորձերի ընթացքում հավաքագրված տվյալները ցույց են տվել, որ մարդը, ում մոտիվացիան զայրույթը կամ ագրեսիան է, ավելի ճշգրիտ, արագ և լավ է կատարում սովորական խնդիրները: Միևնույն ժամանակ, գիտնականները նշել են, որ գրգռված և չարացած մարդկանց ճանաչողական ունակությունները կարճ ժամանակում լրջորեն աճում են:
Թեև նման սուպերհնարավորությունը ոչ բոլորին է հասու: Մարդիկ, որոնք ենթարկվում են դեպրեսիայի ծանր ձևերին, միայն կխորացնեն իրենց վիճակը` աշխատելով վատ տրամադրության պարագայում:
Vesti.am









