Foto

«Ռեալը» կուժեղացնենք նոր, հիանալի ֆուտբոլիստներով. Պերես

«Ռեալը» պատրաստ է տրանսֆերային շուկայում լուրջ գումարներ ծախսել, որպեսզի պայքարի բոլոր տիտղոսների համար, չնայած Կրիշտիանու Ռոնալդուի՝ ակումբից հեռանալուն: Այդ մասին հայտարարել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, հայտնում է championat.com-ը:

«Մեզ հայտնի է, թե ինչ են ամեն սեզոնին սպասում այս թիմից: Մենք «Ռեալն» ենք և մենք միշտ ավելի շատին ենք ձգտում: Սա հաղթողների թիմ է՝ հիանալի խաղացողներով: Մենք հիանալի թիմ ունենք, որը կուժեղացնենք նոր, հիանալի խաղացողներով»,-ասել է Պերեսը:

Vesti.am