USTA-ը հայտարարել է, որ «US Open-2018»-ի մրցանակային ֆոնդը կլինի ռեկորդային` 53 մլն դոլար: Սկսած 2013 թվականից գումարն աճել է 57 տոկոսով:
Տղամարդկանց և կանանց անհատական պայքարում հաղթողը կստանա ռեկորդային 3.8 մլն դոլար պարգևավճար: Տղամարդկանց զուգախաղում հաղթողին բաժին կհասնի 700 հազար դոլար, որը նույնպես ռեկորդային գումար է:
Պատմության մեջ առաջին անգամ որակավորման փուլում մրցանակային ֆոնդը կլինի 3 մլն դոլար:
«US Open-2018»-ը կանցկացվի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 9-ը:
Vesti.am









