Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի պայմանագիրն ավարտվում է ակումբի հետ հաջորդ մրցաշրջանից հետո: Բելգիացին կարող է մյուս տարի ազատ գործակալի կարգավիճակով վերադառնալ իր նախկին ակումբ` Մադրիդի «Աթլետիկո»:
Այս փաստը հաշվի առնելով` «թոշակառուները» դիտարկում են խաղացողին այս տրանսֆերային պատուհաի ժամանակ վաճառելու տարբերակը:
«Չելսին» արդեն մերժել է «սերուցքայինների» երկու առաջարկ` 30 և 35 մլն եվրոյի չափով:
Լոնդոնցիները մտադիր են Կուրտուայի տրանսֆերից ստացված գումարը ծախսել «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնի տեղափոխության համար:
Vesti.am