Խորվաթական կառավարության անդամները հուլիսի 12-ին իրենց երկրի ազգային հավաքականի հաղթանակից հետո նիստին ներկայացել են հավաքականի մարզաշապիկներով: Այդ մասին հյատնում է «Fontanka»-ն:
Փոքր երկրի համար հավաքականի՝ եզրափակչում հայտնվելը պատմական մասշտաբի իրադարձություն է, և գործադիր իշխանության ղեկավարությունը որոշել է անմասն չմնալ ազգային տոնից:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին խորվաթները 2:1 հաշվով հաղթեցին Անգլիայի ազգային հավաքականին:
Հուլիսի 15-ին Խորվաթիայի ազգային հավաքականն Աշխարհի գավաթի համար կխաղա Ֆրանսիայի հավաքականի հետ:
Vesti.am