Foto

Դավիթ Տոնոյանն ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը, հիմնական խնդիրները և առաջիկա անելիքները:

Զրուցակիցներն ընդգծել են ԱՄՆ կողմից շարունակական աջակցության կարևորությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների իրականացման և միջազգային խաղաղության աջակցության գործողություններին մասնակցելու համար փոխգործունակ կարողությունների ստեղծման ոլորտներում: