Foto

«Սպայկա» ընկերությունն սկսում է դեղձի մթերման գործընթացը

«Սպայկա» ընկերությունն, աշխատելով իր բնականոն ռիթմով, առաջիկա տասն օրվա ընթացքում սկսում է դեղձի մթերման գործընթացը՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Սպայկա» ընկերության գյուղացիական համայնքների հետ աշխատանքների համակարգող և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով գյուղատնտեսական ակտիվ շրջանում մթերումների հանդեպ հանրային մեծ հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ Սպայկան, աշխատելով իր բնականոն ռիթմով, առաջիկա տասն օրվա ընթացքում սկսում է դեղձի մթերման գործընթացը՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիներում։ Այնուհետև, համաձայն ընկերության կողմից հաստատված ընթացակարգի, դեղձի մթերումները կշարունակվեն Արարատյան դաշտավայրում։

Հետագայում, ըստ ընկերության կողմից սահմանված գրաֆիկի, նախատեսվում է նաև սև սալորի, խաղողի և խնձորի մթերումը։ Այդ ուղղությամբ ընկերության կողմից ժամանակին կտրամադրվի պատշաճ տեղեկատվություն»։