«Շելբի տուր» ընկերությունը և «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբը լրագրողների համար այց են կազմակերպել Քոբուլեթի: Իսկ եթե Քոբուլեթի, ապա միանշանակ այնտեղ գտնվող «Դիանա» հյուրանոց, որն արդեն հասցրել է դառնալ ճանաչելի և սիրված հայ զբոսաշրջիկների կողմից:
Հյուրանոցի տնօերն Կարեն Համբարձումյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ հյուրանոցը կառուցվել է 2014 թվականին, իսկ այս տարի ամբողջովին վերանորոգվել է:
«Հաշվի առնելով, որ Վրաստան կարելի է հասնել առանց որևէ խոչընդոտի, մարդիկ նույնիսկ մեկ օր առաջ կարող են պատվիրել ուղեգրեր և մեկնել հանգստի»,-նշեց նա:
Հարցին, թե ովքեր են հիմնականում հյուրանոցի հաճախորդները, Համբարձումյանը պատասխանեց, որ նրանց 99 տոկոսը հայեր են:
«Եթե լինում են այլ ազգեր, ապա իրենք կամ մեր հաճախորդնրեի ազգականներ են, կամ ուղղակի հյուրեր: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Վրաստան մեկնել ցանկացեղների քանակը շա՜տ, շատ է»,-հավելեց նա:
Այն դիտարկմանը, թե արդյոք հեշտ էր Վրաստանում նման բիզնեսով զբաղվելը և ինչ խոչընդոտների են հանդիպել, տնօրենը նկատեց. «Ինչպես ցանկացած նոր բիզնես, բնական է ունեցել ենք որոշակի խոչընդոտներ և թյուր կարծիքներ կապված Վրաստանում հանգստի կարծրատիպերի հետ, բայց մեր աշխատանքի և տարիների փորձի արդյունքում ամեն ինչ բարեհաջող է ընթանում»:
Նրա խոսքով՝ հյուրանոցի այս տարվա նորամուծություններից է հիմնովին վերանորոգված հարակից տարածքը, բացօթյա սրճարանը, հարմարավետ տաղավարները և մշտապես նորացվող համեղ ճաշացանկը:
https://www.youtube.com/watch?v=BR0EZ06TvHs&feature=youtu.be Շարունակելի...Հեղինակ՝ Դուսյա Ղազարյան
Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի
Vesti.am