Foto

Ջրհեղեղ Սոչիում՝ Ռուսաստան-Խորվաթիա հանդիպմանն ընդառաջ. տեսանյութ

Սոչիում, որտեղ այսօր երևանյան ժամանակով ժամը 22.00-ին սպասվում է Ռուսաստան-Խորվաթիա ֆուտբոլային հանդիպումը, հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է տեղի ունեցել: Այդ մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:

Հորդառատ անձրևների պատճառով ջրի տակ են հայտնվել քաղաքի առավել ցածրադիր հատվածները: Քաղաքում մեկ ժամում տեղացել է տեղումների ամսական նորմայի մեկ երրորդը, որոշ հատվածներում ջրի մակարդակը հասել է հասուն մարդու ծնկից վերև։

https://youtu.be/McVwOKPK_RQ