Կանադական Քվեբեկ նահանգում ուժեղ շոգից մահացած մարդկանց թիվը հասել է 50-ի: Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով կանադական աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ ուրբաթ առավոտյան Կանադայի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել էր Մոնրեալում սպասվող շոգի և փոթորիկի մասին: Միայն Մոնրեալ քաղաքում 28 մարդ է մահացել:
Ավելի վաղ տեղի արտակարգ բուժօգնության ծառայությունից հայտնել էին, որ օրական 1200 կանչ են ստանում:









