Foto

«Բելգիայից կրած պարտությունն ամենածանր պահն է 30 տարվա կարիերայիս ընթացքում»

«Երկրպագուները որքանո՞վ կկարողանան հաշտվել այս արդյունքի հետ և աջակցել ինձ հետագայում. երկրպագուները տեսնում են, թե ինչ է կատարվում»,- Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն այդպես մեկնաբանել է Բելգիայից կրած պարտությունն ԱԱ-2018-ի քառորդ եզրափակչում (1:2):

Чемпионат.com-ի փոխանցմամբ՝ Տիտեն ասել է նաև, թե շատերին թվում է, թե երկրպագուները չեն հասկանում, բայց նրանք ամեն ինչ տեսնում են:

«Գիտեք` ինձ համար հիմա շատ դժվար է Ձեզ խոսելն ու առհասարակ այստեղ գտնվելը: Գուցե` սա 30-ամյա կարիերայիս ամենածանր պահն է: Իսկ երկրպագուները գիտեն, թե ինչ է կանգնած արդյունքի հետևում: Գուցե հենց այդ պատճառով էլ նրանք մեզ այդքան ջերմ ընդունեցին»,- վելացրել է նա: