Foto

ՆԱՏՕ-ում մտահոգված են Թրամփի ու Պուտինի սպասվող հանդիպմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանարվոր է դաշինքի հետ չհամաձայնեցված քայլեր նաի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպման ժամանակ։ Այդ մասին գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայում իշխող կոալիցիայի՝ տրանսատլանտյան համագործակցության հարցերով համակարգող Պետեր Բայերի հայտարարությանը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամները չեն մասնակցել Հելսինկիում կայանալիք հանդիպման պլանավորմանը, և այժմ ՆԱՏՕ-ի պաշտոնատար դեմքերն անհանգստացած են, թե ինչ համաձայնությունների կարող են հասնել Թրամփն ու Պուտինը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ և ՌԴ առաջնորդների հանդիպումը կայանալու է հուլիսի 16-ին։