Foto

Կաթի մթերման գինը որոշում է շուկան. նախարար (տեսանյութ)

Կառավարության նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն անդրադարձավ երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությանն ու  առաջացած վնասներին:

«Պետք է գնահատենք վնասները, տեսնենք որքան են պետության հնարավորությունները և մասնակի փոխհատուցման ավելի ճիշտ մեխանիզմներ մշակենք»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Արմավիրի մարզ  խումբ են ուղղարկել, որպեսզի գնահատեն հասցված վնասների չափերը:

Խաչատրյանը նշեց, որ Արմավիրում վնասվել են ծիրանի  և խախողի դաշտերը, իսկ Կոթիում՝  դաշտավայրերը:

Անդրադառնալով կաթի մթերման գնից բողոքող գյուղացիների խնդրին՝ Խաչատրյանն ասաց, որ հանդիպում է եղել  կաթնամթերք արտադրողների և մթերողների հետ, վարչապետի մոտ խորհրդակցություն է եղել, ստեղծվել  է միջգերատեսչական հանձնաժողով:

Այն հարցին, թե երկրում որքան պետք է  լինի կաթի մթերման գինը, նախարարը նշեց, որ դա որոշում է շուկան:

https://www.youtube.com/watch?v=ryXwYt_pVBA&feature=youtu.be

Vesti.am