Բանգկոկի գարեջրային ռեստորանում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 72-ի, 45 մարդ համարվում է անհետ կորած. այս մասին հայտնել է Բանգկոկի քաղաքային վարչակազմի՝ հրդեհից տուժածներին օգնություն ցուցաբերող կենտրոնը։
««Rong Bia Na Ladprao» գարեջրի ռեստորանում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը ներկայումս 72 է, ընդ որում՝ 25-ը ծանր վիճակում է։ Հաղորդվում է 45 անհետ կորածի մասին», – ասվում է հայտարարության մեջ։









