Իրանը թույլ չի տալիս Միացյալ Նահանգներին միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը և երբեք թույլ չի տա դա, այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի մամուլի խոսնակ Իբրահիմ Զոլֆողարին։
Նա հայտարարել է, որ Իրանը վճռականորեն կճնշի ԱՄՆ զինված ուժերի կողմից տանկերների և առևտրային նավերի տարանցման համար ստեղծված ցանկացած խոչընդոտ կամ սպառնալիք։
Ավելին, հատուկ ընդգծվում է, որ Իրանի կողմից նշանակված երթուղիներից դուրս շարժվող և բանակի թույլտվության բացակայության դեպքում նավարկող նավերը կհանդիպեն կոշտ պատասխանի։
«Մենք զգուշացնում ենք տարածաշրջանային երկրների ղեկավարներին. ԱՄՆ զինված ուժերին տրամադրվող ցանկացած լոգիստիկ աջակցություն և համագործակցություն կհամարվի պատերազմ Իրանի ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ։ Եթե պատերազմը ընդլայնվի, դրա կրակը կծածկի ամբողջ տարածաշրջանը», – նշել է Զոլֆողարին։
Նա ընդգծել է, որ հակամարտության տարածման և տարածաշրջանում անվտանգության խաթարման պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ն և ԱՄՆ զինված ուժերի հետ համագործակցող երկրները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կվերահսկի Հորմուզի նեղուցը և դրա համար վճար կգանձի։









