Ռուսաստանը շարունակում է բաց մնալ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև շփումներ հաստատելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, հաղորդում է «РИА Новости»-ն: «Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Եվրասիայում խաղաղության, անվտանգության և իրավապահավասար համագործակցության ընդհանուր տարածքի ձևավորման օգտին: Շարունակում ենք բաց լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև կայուն կապերի հաստատման համար»,- ասել է Գրուշկոն՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի համաժողովի ժամանակ: Փոխարտգործնախարարը հավելել է, որ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը նախկինի պես մեծ պոտենցիալ ունի:









