Foto

Հայտնի է Ռուսաստան-Եգիպտոս խաղի լավագույն ֆուտբոլիստը

ԱԱ-2018-ի երկրորդ տուրի առաջին հանդիպմանը Ռուսաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Եգիպտոսի ընտրանուն: Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Դենիս Չերիշևը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ով  խփել էր Ռուսաստանի հավաքականի երկրորդ գնդակը:

Հիշեցնենք, որ Չերիշևը երկրորդ անգամ է արժանանում հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Առաջին տուրում Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղում (5:0)  Չերիշևը դուբլ էր ձևակերպել և ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Vesti.am