Foto

Զինվորի հացն ուտողը դավաճան է. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր, ԱԺ-ում կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Նա, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ անցկացրած ստուգումներին ու այնտեղ հայտնաբերած զենք-զինամթերքին, սնունդին, հագուստին և այլն, ասաց ցանկացած օրինախախտում մեզ համար դատապարտելի է, իսկ օրենքի առջև որևէ կրկնակի ստանդարտներ չպետք է լինեն:

«Ես բաց ճակատով ասում եմ՝ նրանք, ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող օրենքի ողջ խստությամբ պատժվեն։ Եթե պարզվի, որ այս ամենն ինչ հրապարակել է ԱԱԾ-ն, իրականություն է, ապա սրան արդարացում չկա», - նշեց նա՝ հավելելով, որ զինվորի հացն ուտողը դավաճան է։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ իր ու Վահրամ Բաղդասարյանի հանդիպմանը՝ Շարմազանովը նշեց, որ այդ ժամանակ Գրիգորյանը նշել է, որ հայտնաբերված զենքն իրեն չի պատկանում։

«Այդ ժամանակ Արցախյան պատերազմի մասնակցներին ուղարկած  նամակների, «պայոկների» հետ կապված խնդիր չի եղել։ Կրկնում եմ՝ սա խայտառակությունն է, իսկ ում կողմից է կատարվել, երբ է  կատարվել, թող ԱԱԾ-ն բացահայտի»,- ընդգծեց Շարմազանովը՝ ավելացնելով, որ նախաքննություն է գնում, ու թող իրավապահ մարմինները պարզեն։

Vesti.am