Foto

Փաստաբանը հրաժարվել է իրավաբանական օգնություն տրամադրել Մանվել Գրիգորյանին

Մանվել Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Հրանտ Անանյանը հրաժարվել է պատգամավորին իրավաբանական օգնություն ցույց տալ և դադարել է նրա պաշտպանը լինել:

Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Երեկ վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունն ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։

Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ.Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ.Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինել»։