«Մենք շատ հստակ խնդիր ենք ձևակերպել՝ էականորեն ավելացնել պետական եկամուտները»,-ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ դա կարելի է անել ստվերի կրճատման հաշվին և գործարարներին ՀՀ-ում կոռուպցիոն պարտավորություններից ազատելով։
«Հույս ունենք, որ դրանից ազատված միջոցները կներդվեն տնտեսության մեջ և այդպիսով անուղղակիորեն կնպաստեն պետեկամուտների ավելացմանն ու առնվազն մյուս տարվա պետբյուջեում մենք կնախատեսենք կենսաթոշակների և աշխատավարձերի ավելացումը», - նշեց Փաշինյանը։
Vesti.am









