Foto

ՀԲ-ն բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը 2018 թ. համար

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2018-ին կաճի 4,1%-ով:

Բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցի համաձայն, 2019 և 2020 թթ. Համար կանխատեսվում է 4% աճ:

ՀՀ 2018 թ. պետբյուջեում Հայաստանի ՀՆԱ աճը ամրագրված է 4,5%:

Ավելի վաղ, ՀԲ-ն կանխատեսում էր, որ Հայաստանի ՀՆԱ աճը 2018-ին կկազմի 3,8%: