Foto

Կարապետյանի դեղնակտուցներին թողած՝ Փաշինյանի թիմից են դժգոհում. տնտեսագետ

Գործադիրն օրերս հաստատել է Կառավարության ծրագիրը, որը վաղն արդեն քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում: Այս թեմայով Vesti.am-ը զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ:

- Պարոն Մանասերյան, Կառավարության ծրագիրն արդեն հրապարկվել է: Որպես տնտեսագետ՝ ի՞նչ գնահատական կտաք ծրագրին:

Գնահատակններ կարելի է տարբեր ձևով տալ, օրինակ, եթե շատ  ուզենք, ապա կարող ենք մի հատ տառասխալ գտնել ծրագրի մեջ ու ի ցույց դնել: Ըստ էության՝ ներկայիս Կառավարությունը շատ ավելի ազնիվ է գտնվել, քան՝ նախորդը: Ինչո՞ւ, փորձեմ հիմնավորվել: Մարդիկ են եղել, որ իրենց չեղած ինտելեկտով կամ «copy paste»-ով որոշ դրույթներ են վերցրել ու մտցրել ծրագրի մեջ՝ ներկայացնելով, թե այս պետք է անենք, կամ այն պետք է անենք:

Ես ձեզ, ամենայն պատասխանատվությամբ, ասում եմ, որ Հայաստանի որևէ կառավարություն անկախությունից հետո իր ներկայացրած ծրագիրը չի իրագործել:

Իհարկե, կարելի էր գրել 350 էջանոց ծրագիր, տակն էլ Նոբելյան ինչ-որ մրցանակակրի ստորագրություն դնել: Բայց  եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ երկիր, ապա այս տեսանկյունից այդ ծրագիրն իր դրույթներով, բավական հաջողված է: Ծրագրում հստակորեն շարադրված են հասարակական կյանքի բոլոր ասպեկտները:

- Որոշ պատգամավորներ, տեսաբաններ կարծիք հայտնեցին, թե ծրագիրը գրված է «կենացի» ոգով ու տրամաբանությամբ: Համակարծի՞ք եք:

Իհարկե, համակրծիք չեմ, և իմ հարգելի գործընկերներին կհորդորեմ համեմատության համար կարդալ Կարեն Կարապետյանի առաջարկած ծրագիրը: Ժամանակին նա էր սրան-նրան մեղադրում էր Հայաստանը «Նյուվասյուկի» դարձնելու փորձի մեջ, բայց պարզվեց, որ հենց իր ծրագիրն էր «Նյուվասյուկիի» ծրագիր: Մարդն է՛լ ակումբ, ստեղծեց է՛լ ինովացիոն կենտրոն ստեղծեց, և այդ ամենն անտեղի, որ դրա կարիքը չկար: Պետական փողերն սկսեց վատնել սրան-նրան անհարկի օգնականներ նշանակելով՝ այդ թվում շախմատիստի կնոջը: Հիմա փորձում են Փաշինյանին քննադատել, բայց մոռացել են, թե Կարեն Կարապետյանը քանի դեղնակտուցներով էր լցրել Կառավարությունը:

Այսինքն՝ եթե մեկին փորձում են քննադատել, գոնե տեսնեն, թե ինչ է եղել նախկինում: Հիմա դժգոհում են, թե նոր կադրերը փորձ չունեն (չնայած՝ ես կարծում՝ ունեն), բայց հիշենք, թե նախկին կառավարությունում այնիպիսի խելոք տեսաբաններ կային, որոնց օգտակար գործողության գործակիցը հավասար էր զրոյի:

Երբ որ արդեն 60 տոկոսից անցել էր աղքատությունը, ապա համեմատականներ տալն ի վնաս իրենց է լինելու:

-  Այնուամենայնիվ, ի՞նչ դրույթ եք կարևորում, որ պարտադիր է  ներառել Կառավարության ծրագրում:

Կարևորում եմ տնտեսական անվտանգության խնդիրը: Դրանց մի մասը կա Կառավարության ծրագրում՝ ստվերային տնտեսություն, կոռուպցիա, մենաշնորհներ և այլն, բայց ցանկալի կլիներ, որ դրանցից բացի՝ ուշադրություն դարձվի ժողովրդագրական անվտանգությունը՝ ծերացում, ուղեղների արտահոսք, ու դրա կանխման համար մանսագիտական լուծումներ առաջարկվի:

Vesti.am