Foto

Հին կառավարությունը նորին ժառանգել է 7,5 տոկոս տնտեսական աճով երկիր, կարող եք թոշակները բարձրացնել. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Աշխատանքի և  սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանից հետաքրքրվեց, թե վերջին 3-4 տարում կենսաթոշակ ավելացնելու հնարավորություն եղե՞լ է, թե՞ ոչ։

«Մենք նախորդ տարի արձանագրել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ, իսկ մեկ տոկոս տնտեսական աճը 14 մլրդ դրամ է: Եթե կենսաթոշակ բարձրացնելու հարցն առաջանահերթ չի, դուք ասեք, թե որտե՞ղ է գերնորմատիվային աճի փողերը ծախսվել, եթե տեղյակ եք: Ի՞նչն է խնդիրը, որ մենք չենք ցանկացել մեր կենսաթոշակառուների կենսաթոշակը մի փոքր բարձրացրել»,-հարցրեց Մելքումյանը:

 «Կարծում եմ՝ նման հնարավորություն չի եղել: 2-3 հազար դրամով կենսաթոշակներն ավելացնելու համար տարեկան անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 12-15 մլրդ դրամ: Հեռու եմ այն մտքից, որ նման հնարավորություն եղել է, բայց չեն բարձրացվել թոշակները: Այլ հարց է, որ դուք կարող եք մատնանշել աղբյուրներ, բայց այդ հարցն ինձ ուղղված չպետք է լինի, որովհետև ֆինանսական ծախսային քաղաքականության առաջնահերթությունները սոցապնախարարությունը չէ, որ որոշում է»,-պատասխանեց փոխնախարարը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց.  «Հին կառավարությունը նորին  ժառանգել է 7,5 տոկոս տնտեսական աճով երկիր, հիմա նաև  կարող են բարձրացնել թոշակները»:

Vesti.am