Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորական ուղերձ է հղել Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:
Ալիեւը նաև ցավակցություն է հայտնել նրա հոր՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ:
Ալիեւը հույս է հայտնել, որ միջպետական կապերը կզարգանան փոխադարձ հարգանքի և վստահության ոգով՝ ծառայելով երկու երկրների ժողովուրդների շահերին: Նա նաև մաղթել է Իրանի ժողովրդին խաղաղություն ու բարգավաճում:









