Foto

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցության հարցերը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին հանդիպում է ունեցել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի