Foto

«Գլամուրային հաղորդավարներն առավոտից ուղիղ եթերում տարբեր կամուֆլյաժներով թեյ են խմում Ստեփանակերտի հրապարակում»

Դաստիարակությունս թույլ չի տալիս այլ կերպ արտահայտվել, բայց չարտահայտվել էլ թույլ չի տալիս դաստիարակությունս:

Այսօր կեսօրից հուղարկավորություններ են Սյունիքում, Արմավիրում, Հրազդանում, Երևանում, Շիրակում, Գեղարքունիքում, Էջմիածնում, իսկ հանրային կոչվող հեռուստատեսությունն ու իր գլամուրային հաղորդավարներն առավոտից ուղիղ եթերում տարբեր կամուֆլյաժներով թեյ են խմում Ստեփանակերտի հրապարակում՝ լայն ժպիտները դեմքներին շնորհավորելով մայրերին: Աշխատում են…

Փակեք ձեր գլամուրային եթերը, կամ ինչպես կասեին՝ հանեք ձեզ եթերից: Տոն չի, շոու չի, հուղարկավորություններ են, ձեր տված դուխն էլ դժվար թե որևէ մեկին դուխ տա: Իսկ դուք մեզ հարցրել ե՞ք, որ շնորհավորում եք մեր մայրերին…Յոթ մայր էս պահին որդի է թաղում, մյուսները երեկ են թաղել, շատերն էլ սպասում են վաղվան, մյուս օրվան:

Ամեն ինչ կարելի է հասկանալ, բայց ամեն ինչ չէ, որ հնարավոր է հասկանալ:

Արայիկ Մանուկյանի ՖԲ էջից