Foto

Հայտնի են ՉԼ լիգայի` շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները

Հայտնի են Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները քառորդ եզրափակչի առաջին խաղերի արդյունքներով:

Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են «Լիվերպուլի» կիսապաշտպան Մուհամեդ Սալահը, «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը:

Բոլոր ֆուտբոլիստները ներկայացնում են այն թիմերը, որոնք հաղթել են իրենց դիմակայություններում:

Սալահը գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (3:0), Ռոնալդուն «Յուվենթուսի» հետ խաղում դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ (3:0), իսկ Պիկեն գոլ է խփել «Ռոմայի» հետ խաղում (4:1): Խամես Ռոդրիգեսը, այդուհանդերձ, «Սևիլիայի» հետ խաղում (2:1) արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Քվեարկել կարող եք այստեղ: