Foto

Վաշինգտոնը ամրապնդում է ռազմական ներկայությունը Սիրիայում

Վաշինգտոնը ամրապնդում է ռազմական ներկայությունը Սիրիայում, ինչը անհանգստության տեղիք է տալիս Ռուսաստանի մոտ, այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ բնակելի հատվածի տարածքում, որտեղ ԱՄՆ ռազմաբազան է տեղակայված, ծանր ռազմական տեղնիկա է ժամանել:

«Նախկինի պես անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները իրենց անօրինական ռազմական ներկայությունն ամրապնդում են ինքնավար Սիրիայի տարածքում: Մասնավորապես, Էտ Տանֆ բնակատեղիի շրջակայքում ԱՄՆի- կողմից կամայականորեն տեղակայված ռազմաբազայում ծանր հրետանի է ժամանում»,-ասել է Զախարովան:

Vesti.am