Foto

Էրդողանը թուրք ընդդիմադիր գործիչի դեմ հայց է ներկայացրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարոյական վնաս հասցնելու համար 250 հազար լիրայի (մոտ 60 հազար դոլար) չափով հայց է ներկայացրել ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարաօղլուի դեմ:

Քեմալ Քըլըչդարօղլուն մի առիթով հայտարարել էր, թե գյուլենականների քաղաքական թիվ մեկ հենարանը նախագահի աթոռը զավթած էակն է։

Այս հայտարարության հիման վրա Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ 250 հազար լիրայի բարոյական փոխհատուցման հայց է ներկայացրել։

Vesti.am