Վթար է տեղի ունեցել Ռումինիայի Չերնավոդե քաղաքի ատոմակայանում, այդ մասին հաղորդում է «Риа Новости»-ն: Համակարգում առկա խափանման պատճառով ատոմակայանի ռեակտորներից մեկն անջատվել է ազգային էներգետիկական համակարգից։
«S. N. Nuclearelectrica SA» ընկերությունը հայտարարել է, որ անջատումը կապված է էներգաբլոկի էլեկտրական մասի խնդիրների հետ, որը չի ազդի միջուկային անվտանգության վրա։
Vesti.am