Foto

Կառավարությունը 500 հազար եվրո դրամաշնորհ կստանա

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց այն որոշումը, ըստ որի՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը դրամաշնորհ կտրամադրի Հայաստանի կառավարությանը։
Որոշման նախագիծը նիստում ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին կտրամադրի մինչև 500 հազար եվրո դրամաշնորհ՝ Հարկային օրենսգրքի լիարժեք կիրարկմանն աջակցելու նպատակով», - ասաց փոխնախարարը։
Համաձայնագրի տեքստում նշվում է, որ շահառուն Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի միջոցով մտադիր է իրականացնել համապատասխան միջոցներ՝ միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու համար, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու համար։
Vesti.am