Foto

Բորիս Ջոնսոնը Ռուսաստանը Դոստոևսկու հայտնի ստեղծագործության հերոսի հետ է համեմատել

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ կապված Ռուսաստանը համեմատել է Ֆյոդր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի հերոս Ռոդիոն Ռասկոլնիկովի հետ:

«Սա կարծես «Ոճիր և պատիժ» վեպի սկիզբը լինի. բոլորս գիտենք, թե ով է հանցագործը, և միակ հարցն է՝ նա ի՞նքը կխոստովանի, թե իրեն կհայտնաբերեն»,- ասել է Ջոնսոնը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք Մեծ Բրիտանիայի օրինակով հայտարարել են ռուս դիվանագետների արտքսման մասին:

Vesti.am