Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի մայիսյան ֆյուչերսներն աճել են 0.45 տոկոսով, մեկ բարելի դիմաց հասնելով 64.67 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մայիսյան մատակարարումներն աճել են 0.55 տոկոսով, մեկ բարելի դիմաց հասնելով 63.91 դոլարի:
Vesti.am









