Foto

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, մինչև վերջինս չդադարեցնի ագրեսիան

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, մինչև վերջինս չդադարեցնի ագրեսիան, հրաժարվի բռնությունից ու պարտավորվի Ղարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, հայտնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը։

Ինչպես նշել է կոնգրեսականը՝ վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան հիասթափեցնող է, հիշեցնելով բազմաթիվ զոհերի մասին ու նշել, որ ինքը կոչ էր արել Ադրբեջանին՝ օգտագործել Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթաժողովը խաղաղության գործընթացին նպաստելու համար։

-Դրա փոխարեն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր հարձակումներ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ես խստորեն դատապարտում եմ այդ ագրեսիան, և հավատում եմ, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին պետք է դադարեցվի, քանի դեռ նա չի դադարեցրել ագրեսիան, հրաժարվել բռնությունից ու պարտավորվել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով,-ասվում է հաղորդագրության մեջ։

Vesti.am