Foto

Լատվիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ

Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ: Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել հակամարտության կողմերին անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները և վերադառնալ հրադադարին:

-Հայաստանը և Ադրբեջանը պետք է խուսափեն հակամարտության գոտում իրավիճակը լարող քայլերից և հայտարարություններից: ԱԳՆ­-ն իր ցավակցություններն է հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին,-ասվում է հայտարարության մեջ:

Լատվիայի ԱԳՆ նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա երեք համանախագահներին ջանքեր գործադրել հրադադարի վերականգնման ուղղությամբ:

Vesti.am