Կանադայի արտաքին գործերի նախարար Սթեֆան Դիոնն անհանգստություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ և կոչ է արել հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին տեղեկություն է փոխանցել «Ria.ru»–ն՝ հղում անելով Կանադայի ԱԳՆ կայքին։
«Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել և անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում երկխոսության ակտիվ վերականգնմանը»,-նշված է նախարարության կայքում:
Vesti.am