Foto

Արտակ Շաբոյանը մերժեց ՀՅԴ-ի առաջարկը

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Տնտեսական մրցակցության  պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ  կատարելու մասին և կից ներկայացված  օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջութմաբ ընդունելու հարցը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ առաջին ընթերցումից հետո մրցակցության օրենսդրության շուրջ բավականին բուռն  և արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել, շատ առաջարկություններ են տեղի ունեցել, որոնք ընդունվել են, եղել են նաև այնպիսիք, որոնք չեն ընդունվել:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) մասնագիտական կառույց է, ուստի այն պետք է լինի ապաքաղաքական»,-անդրադառնալով ՀՅԴ-ի առաջարկին, որ ՏՄՊՊՀ անդամներից մեկի թեկնածությունը ներկայացնեն ընդդիմադիր պատգամավորները, ասաց Արտակ Շաբոյանը ՝հավելելով, որ իրենք առաջարկում ենք պահպանել տարբերակը, որ բոլոր անդամների թեկնածությունը ներկայացվի վարչապետի կողմից ԱԺ-ին:

«Մենք նախատեսում ենք, որ այն դեպքերում երբ տարբեր ապրանքային շուկաներում տնտեսվարողների կշիռը 20 տոկոսից ցածր է, այդ դեպքում՝ նրանց միջև պայմանավորվածությունները չհամարվեն հակամրցակցային: Առաջարկ է արվել դա հանել, բայց նախ դա ԵՏՄ կարգավորումներում է այդպես, նաև հիմնավորում է բերվել, որ եթե փոքր տնտեսվարողներ են, ապա մրցակցության տեսանկյունից ռիսկեր չի ներկայացնում:Հաջորդ առաջարկը  վերաբերում է առևտրային ցանցերին: Եթե 4-ից ավելի օբյեկտներ կան, ապա ոչ միայն հիմք ընդունվի այդ օբյեկտների քանակը, այլ նաև առևտրաշրջանառության ծավալը: Տրամաբանական է առաջարկը, բայց արդեն գործող օրենսդրությամբ դա նախատեսված է, նշվում է նաև, որ գերիշխող են այն առևտրային ցանցերը, որոնք ունեն 1,5 մլրդ դրամից ավելի շրջանառություն»,-նկատեց նա:

 

Vesti.am