Foto

Ոստիկանները Գավառում թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է

Մարտի 24-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի և Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Գավառում հայտնաբերել և թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են Նորատուս գյուղի 38-ամյա երկու բնակչի։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Համայնքային ոստիկանության բաժին տեղափոխելիս տղամարդկանցից մեկը թղթե փաթեթ է նետել մեքենայի մեջ։
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ՝ մեքենայի սրահում հայտնաբերվել է մոտ 5 գրամ մարիխուանայով թղթե փաթեթը։
Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։