Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ երկրի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի սկզբից ի վեր վնասվել է ավելի քան 85 000 քաղաքացիական օբյեկտ, այդ թվում՝ 600 դպրոց, 280-ից ավելի բուժհաստատություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«282 բժշկական կենտրոն ենթարկվել է հարվածների. դրանք հիվանդանոցներ են, պոլիկլինիկաներ և առողջապահական կենտրոններ: Որոշները դադարեցրել են աշխատանքը, մյուսները՝ վերսկսել: «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թվականի Ժնևի կոնվենցիայի համաձայն՝ չկա (նման) հարվածներ հասցնելու իրավունք. դա պատերազմական հանցագործություն է», - ասել է Կարմիր մահիկի ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդն Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում









