Foto

«Թել-Սել»-ի տերմինալները կհամալրվեն նոր գործիքակազմով՝ ապահովելով նույնականացման հնարավորություններ

Այսուհետ Telcell Terminal-ների միջոցով բանկային հաշիվների և քարտերի համալրումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ հաճախորդը անցնի պարտադիր նույնականացում։

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ տերմինալների միջոցով բանկային հաշիվներին և քարտերին փոխանցումներ կատարելիս հաճախորդները պետք է անցնեն պատշաճ նույնականացում։ Հակառակ դեպքում բանկերը չեն ընդունի գործարքները։

Ինչպես հայտնի է, մարտի 19-ից բանկերը դադարեցրել են առանց նույնականացման կատարվող վճարումների ընդունումը։ Այս փոփոխություններին համապատասխան՝ «Թել-Սել» ընկերությունը մշակել է լուծումներ՝ ապահովելու իր տերմինալների անխափան աշխատանքը։

Ներկայումս արդեն հասանելի է դրանցից մեկը՝ Telcell Wallet հավելվածի միջոցով QR կոդի սկանավորումը, որը հնարավորություն է տալիս նույնականանալ։

Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանի տեղեկացմամբ՝ առաջիկա օրերին տերմինալները կհամալրվեն նոր գործիքակազմով, որը կապահովի նույնականացման տարբեր հնարավորություններ։

Մանրամասները՝ կից տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=QeuU40aolE0