Գործադիրը հաստատեց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի պետության կառավարության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Արամյանը նշեց, որ օրերս Սահմանադրական դատարանն արդեն դրական եզրակացություն է տվել նախագծին, իսկ իրենք արդեն 46 երկրի հետ վավերացրած համաձայնագիր ունեն:
«Մինչև տարեվերջ ևս 4 երկրի հետ կավարտենք բանակցությունները և կստորագրենք համաձայնագիր»,-եզրափակեց Արամյանը:
Vesti.am