Կառավարությունը հավանության է արժանացրել «Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարության և միջոցառումների ծրագիրը»:
Ծրագիրը նպատակ ունի ամբողջացնել մինչ այժմ ոլորտում ձեռնարկված և ընդունված իրավական փաստաթղթերի ուղղությամբ արված աշխատանքները, նախանշել հիմնախնդիրները, որպեսզի ստացվի ամբողջական հաշվառման համակարգ թե՛ բնական ռեսուրսների մասով, թե՛ շրջակա միջվայրի այլ օբյեկտների մասով: Ծրագրով նախատեսված է 22 միջոցառում մինչ 2022 թվականը:
Նախագծի ֆինանսավորման հիմնական բեռը ներքին ռեսուրսների և դրամաշնորհների վրա է դրված:
Vesti.am