Ֆրանսիայի Սեն Սյուլպիս-լյա-Պուանտ կոմունայում՝ «Brenntag» գերմանական քիմիկան ընկերության գործարանում, մարտի 21-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ Է հոսպիտալացվել։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «TACC»-ը, հայտնել է դեպարտամենտի պրեֆեկտուրան՝ «Twitter»-ի իր Էջում:
«Ժամը 9:45-ին պայթել Է ստորգետնյա պահեստարանը՝ Սեն Սյուլպիս-լյա-Պուանտում, «Brenntag» ընկերության ձեռնարկությունում, որը մասնագիտանում Է արդյունաբերական քիմիական արտադրանքի իրացման բնագավառում: Վթարը տեղի Է ունեցել պահեստարանի մաքրման գործընթացում, որը պայթյունի պահին դատարկ Է եղել: Պատահարի հետևանքով ընդհատվել Է երկաթուղային հաղորդակցությունը Ալբի և Տուլուզա քաղաքների միջև: Տեղի իշխանությունները հանձնարարել են մերձակա դպրոցներին՝ աշակերտներին չթողնել փողոց: Պատահարի վայր Է ժամանել ոստիկանությունը, աշխատում են հրշեջ հաշվարկները: Պայթյունի պատճառները պարզվում են»: