Եվրոպական Միությունը կես տարով պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության 150 քաղաքացու ու 38 ընկերության դեմ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին հայտնում է «Reuters»-ը:
ԵՄ խորհրդի տարածած հայտարարության համաձայն՝ պատժամիջոցները երկարաձգվել են մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ը:
Նշվում է, որ պատժամիջոցները ներառում են զբոսաշրջային արգելքներ ու բանկային հաշիվների սառեցում:
Vesti.am